«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի Գազնի քաղաքի բանտի վրա, սպանել անվտանգության աշխատակիցներին ու ազատ արձակել բանտարկյալներին, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով Reuters-ը:

Բանտի շենքի մոտ մի պայթած ավտոմեքենա կա, հնարավոր է որ գրոհայիններն այն օգտագործել են բանտի գլխավոր մուտքը բացելու նպատակով:

Գրոհայինների տեղեկություններով ՝ հարձակման հետեւանքով ուղղիչ հաստատությունից ազատ են արձակվել այնտեղ պահվող բոլոր բանտարկյալները: Տեղի իշխանությունները դեռ չեն հաստատում այդ տեղեկությունը: