ԱՄՆ Հյուսիսային Քալիֆորնիայի Միդլթոն եւ Քոբ քաղաքներում անտառային հրդեհները մոտ 100 տուն եւ գյուղատնտեսական շինություններ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս պահին վնասը հնարավոր չէ ամբողջովին գնահատել, քանի որ ուժերը կենտրոնացվել են տեղաբնակների անվտանգության ապահովմանը։

Լեյք եւ Նափա շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։