Ամերիկյան Լուիզիանա նահանգում տղամարդը սպանել է երեք եղբայրների, որից հետո ինքնասպան է եղել: Ինչպես հայտնել է Sun Herald-ը ՝ միջադեպը տեղի է ունեցել Բատոն Ռուժի արվարձանում:
Ոստիկանությունում հայտնել են, որ դիերը հայտնաբերվել են տեղական ժամանակով ժամը 00:30-ին բնակելի տներից մեկում: Ինչպես պարզվել է ՝ երեք եղբայրները եկել էին իրենց հարեւանի մոտ ՝ ֆուտբոլ դիտելու ու երաժշտություն լսելու: Տղամարդկանց միջեւ վեճ էր ծագել երաժշտական նախասիրությունների թեմայով, որը վեր է ածվել ծեծկռտուքի, հայտնում է Lenta-ն:
Սկզբում տներից մեկում սկսել են հնչել բղավոցներ, իսկ մոտավորապես 10 րոպե հետո մի քանի կրակոց է հնչել: Եղբայրների ազգականը պատմել է որ նրանք մտերիմ էին իրենց հարեւանի հետ ու գրեթե ամեն հանգստյան օրերին գնում էին նրա տուն:
Ոստիկանությունը պարզել է զոհվածների անձը: Կրակողը, ենթադրաբար, 60 ամյա Ռոդնի Չեմինն է եղել: Նրա զոհերն են դարձել 57 ամյա Ջոզեֆ Ալլենը, 55 ամյա Փերրի Ալլենը ու 51 ամյա Մարկ Ալենը:





























