ՌԴ Տոլյատի քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած միջադեպից 3 մարդ է վիրավորվել։ Բռնկված հրդեհը մարել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ շրջանային վարչությանը։ Տոլյատիի կենտրոնական հատվածում՝ «Տոլյատիկաուչուկ»-ի տարածքում, պայթյուն էր որոտացել, ինչի հետեւանքով մանակի փլուզվել էր մեկհարկանի աղյուսե շենքը եւ բռնկվել։ Հրդեհվել է 80 քառ/մ տարածք։ 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։