ԵՄ խորհուրդն ավարտել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ հանրապետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «սեւ ցուցակի» երկարաձգման ֆորմալ ընթացակարգը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի ներկայացմամբ, ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մինչեւ 2016 թվականի մարտի 15-ը ԵՄ տարածք մուտք գործելը սահմանափակելու եւ բանկային ակտիվները սառեցնելու վերաբերյալ միջոցառումների գործողությունը երկարաձգելու մասին:
«Սեւ ցուցակի» ժամկետը երկարաձգելու որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելու պահից՝ սեպտեմբերի 15-ին կամ 16-ին:
«Սեւ ցուցակի» գործողության երկարաձգման մասին քաղաքական որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին, ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում:





























