Գերմանիան այս տարի կարող է ընդունել մոտ մեկ մլն փախստական, այլ ոչ թե 800 հազար, ինչպես ավելի վաղ կանխատեսվում էր։ Այս մասին ասված է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի նամակում՝ ուղղված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներին, գրում է ՏԱՍՍ-ը։