Երեւանի Ռուբինյանց փողոցում նախօրեին ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանի կողմից մահացու ելքով վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը տեղում մահացել է:

Մահացածը մոտ 50 տարեկան տղամարդ է, որը բնակվում էր Ռուբինյանց փողոցում, եւ եռակցող էր աշխատում:

«Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը: