Եվրոպայում փախստականների ճգնաժամը թուլացնում է ԱՄՆ իշխող դիրքերը, գրում է The Global Times-ը։
Վաշինգթնոը՝ որպես արեւմտյան երկրների մեծ եղբայր, այսպիսով իր դաշնակիցներին առաջ է հրում՝ ստիպելով հարվածն իրենց վրա ընդունել, դրա հետ մեկտեղ կուլիսներից դրական արձագանք տալով նրանց քաղաքականությանը, գրում է թերթը։
Ստեղծված իրավիճակում Գերմանիայի հասարակական կարծիքի ճնշման տակ ուրիշ ոչինչ չի մնում, քան հնարավորինս գիտակից քայլեր կատարել։ Չնայած հետագայում հնարավոր խնդիրներին՝ Գերմանիան հայտարարեց, որ այս տարի կարող է ընդունել 800 հազար փախստականի։ Այդ թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է առաջիկա տարիներին մյուս պետությունների ընդունելիք փախստականների քանակը։ Սակայն կանցլերն արդեն նշել է, որ փախստականների աննախադեպ հոսքը կփոխի երկիրը։
Երբ եվրոպական երկրները, ԱՄՆ օրինակին հետեւելով, շտապեցին «պատժել Սիրիային», նրանք հավանաբար չէին մտածում, որ իրենք են դառնալու այդ հակամարտության զոհը։ Հիմա նրանք ստիպված են վճարել իրենց դուրը չեկած այդ պետութոյւնը դիտավորյալ կործանելու դիմաց։
Իրաքի պատերազմից հետո Վաշինգթոնը բավական քիչ միավորներ կորցրեց մի շարք հակամարտություններ սադրելու եւ պաշտպանելու համար։ ԱՄՆ-ը համաշխարհային ոստիկանության դերում այլեւս չի կարող ավարտին հասցնել սկսածը։ Հրամաններ տալու կարողությունը լուրջ հետեւանքներ կունենա։





























