Ավստրալիայի կապի նախարար Մալքոլմ Թերնբուլը վարչապետի պաշտոնում կփոխարինի Թոնի Էբոթին։ Այս մասին հայտնի է դարձել իշխող Լիբերալ կուսակցության պատգամավորների քվեարկության արդյունքում։

Թերնբուլի օգտին քվեարկել է 54 պատգամավոր, իսկ Էբոթի օգտին՝ 44, գրում է ՏԱՍՍ-ը։ Թերնբուլը ընտրվել է իշխող կուսակցության առաջնորդ եւ ամենամոտ ժամանակներս կկայանա վարչապետի պաշտոնում նրա երդմնակալության արարողությունը։ Այս շաբաթ նա պետք է նախարարների կաբինետ ձեւավորի։