Թուրքիայում ոստիկանությունը խուզարկումներ է սկսել այն բանից հետո, երբ արգելվել է Nokta ամսագրի համարը, որի կազմի վրա պատկերված է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը՝ դագաղների կողքին ուրախ-ուրախ սելֆի անելիս, հայտնում է Gazeta-ն վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես պարզաբանել է հրատարակության խմբագրությունը, այդ կազմի պատկերը Էրդողանի այն խոսքերի պատասխանն է, որ քրդերի կողմից սպանված զինվորների ընտանիքները պետք է երջանիկ լինեն իրենց զավակները նահատակության համար:

Այն բանից հետո, երբ կազմը հրապարակվել է ինտերնետում, իշխանությունները արգելել են այդ համարի տարածումը, որը վիրավորում է նախագահին ու «ահաբեկչական քարոզչություն է անում»: