Հայաստանի նախագահ ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների նիստին, հաղորդում է Տաջիկստանի ԱԳՆ-ն

Դուշանբեի միջազգային օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան եւ այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալու է ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների նիստը, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: