Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, եռյակ է ծնվել: Արմավիրցի ամուսինները՝ 30-ամյա Վահեն եւ 29–ամյա Լիլիթը, երկու դուստր եւ մեկ որդի են ունեցել։
Եռյակի հայրը՝ Վահե Սիմոնյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ՝ 7 ամսականում, Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում (բժիշկ Աշոտ Սիրունյան)։ Երեխաների վիճակը բավարար է, դեռ կմնան կյուվեզի մեջ, մինչեւ նորմալ քաշ կհավաքեն։ Նրանք անհաս են ծնվել` տղան 1,6 կգ, աղջիկները` 1,4 եւ 1,2 կգ։
Ամուսիններն արդեն որոշել են երեխաների անունները՝ Աֆոն, Նյուշա եւ Անուշա:





























