Ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարի համար ՀԱՊԿ ձեռնարկած քայլերը թույլ են տալիս նվազագույնի հասցնել առկա սպառնալիքներն ու նրանց դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմ մշակել։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը մնում է ծայրահեղական կազմակերպություններից եւ խմբավորումներից եկող ահաբեկչության վտանգը, համատեղ ձեռնարկած քայլերը թույլ կտան նվազագույնի հասցնել այդ սպառնալիքները եւ նրանց դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմ մշակել»,- ասել է ՀՀ նախագահը։

Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին պետության ղեկավարների համատեղ հայտարարություն է արվելու։ Ակնկալվում է նաեւ, որ ստորագրվելու են մեկ տասնյակից ավել փաստաթղթեր։