ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը կայցելի շփման գիծ:
Սեպտեմբերի 15-16-ին նա ճանաչողական այց կկատարի շփման գծի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ կայքը:
«Շփման գծի մյուս կողմ այցելություն նախատեսվում է մոտ ապագայում»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ Ռոբերտ Ուոլթերը չի էլ մտածում դիմել ԼՂՀ իշխանություններին՝ այց կատարելու թույլտվություն ստանալու համար: Հայկական կողմը զեկույցի պատրաստումը բացարձակապես անւնդունելի է համարում:





























