ՀԱՊԿ երկրները մտահոգված են իրենց սահմաններին իրավիճակի սրացումով, որի պատճառը տարածաշրջանային չկարգավորված հակամարտություններն են, նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացումը։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների՝ Դուշանբեում կայացած կազմակերպության նստաշրջանի արդյունքներն ամփոփող հայտարարությունում։

«Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում իրավիճակի սրացումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտիների սահմաններին, տարածաշրջանային հակամարտությունների չկարգավորված լինելը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացումը, Աֆղանստանի տարածքի վերածումը ՝ թմրադեղերի արտադրության խոշորագույն կենտրոնի»,– ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։