ՀՀ խորհրդարանի նիստերը, որտեղ քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների հարցը, կհեռարձակվեն  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։ Նիստի սկզբում նման պահանջ էին ներկայացրել ՀԱԿ պատգամավորները՝ քննարկումների ընթացքը թափանցիկ դարձնելու համար։