Հայաստանի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ավելորդ քաղաքականացված է: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա հիշեցրել է, որ օրերս Փարիզում՝ ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովում քննարկեւմ են անդամ-պետություններում ժողովրդավարության վիճակը: Հայաստանի մասին կետը, որում մտահոգություն է հայտնվել, ամենակարճն է եղել: «Նշվել է միայն, որ քննարկումները լրջորեն քաղաքականացված են: Կարծում եմ՝ կհամաձայնվենք դրա հետ: Փոխանակ ըստ էության քննարկելու, փոխադարձ վիրավորանքներ ենք հասցնում, անցնում անձնական դաշտ»,- ասել է Նաղդալյանը:
Նա նաեւ նկատել է, թե մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլլը հունիսի վերջին այցելել են Հայաստան, նկատել, որ Հայաստանը պատրաստ է զգալիորեն ընդլայնել ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու մարդու իրավունքները:





























