Հայաստանի նախագահը լինելու է Սահմանադրության վերկուսակցական երաշխավորը: Այդ մասին խորհրդարանում ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Նա նկատել է, որ պետության ղեկավարի գործառույթները տարբերվելու են Սահմանադրական դատարանի լիազորություններից:

Որպես արտադատարանական մարմին՝ նախագահը չի կարող իրավական վճիռներ կայացնել: Նրա պարտականությունն է՝ ժամանակին արձագանքել հնարավոր հակասահմանադրական իրավական ակտերին եւ դիմել ՍԴ: Ընդ որում, այդ լիազորությունները տարածվելու են ոչ միայն նախագծերի, այլեւ գործող օրենքների եւ այլ ակտերի վրա:

Նախագահը չի լինելու քաղաքական իշխանության մաս, նա որեւէ կուսակցության չի անդամակցելու: