Նոր Սահմանադրությամբ վարչապետը Հայաստանի անխոս առաջնորդ չի դառնա: Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանի նիստում հայտարարեց Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Պատճառն այն է, որ վարչապետը, Կառավարության հետ միասին, հաշվետու է լինելու Խորհրդարանին: Եթե Ազգային ժողովը տեսնի, որ գործադիր իշխանությունը չի համապատասխանում ընտրազանգվածին տված խոստումներին, կարող է նոր կառավարություն նշանակել:
Այլ կերպ ասած, ըստ փորձագետի, Կառավարությունը, նույնիսկ խորհրդարանական մեծամասնություն ունենալով, միշտ ձգտելու է հաշվի նստել խորհրդարանի հետ:
«Իսկ այժմյան համակարգի դեպքում նախագահը, իշխող մեծամասնություն ունենալով, կարող է ազդել խորհրդարանի վրա, իսկ ահա հետադարձ ազդեցություննը շատ ավելի թույլ է»,- նշեց Պողոսյանը:




























