Սահմանադրության նոր նախագծով ընդդիմությունը կարող է կառավարության հրաժարականը պահանջել միայն կառուցողական հիմունքներով: Այդ մասին խորհրդարանում ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը կարող են ներկայացնել պատգամավորների 1/3-ը, բայց միայն այն դեպքում, եթե առաջադրեն նոր վարչապետի թեկնածություն, ասել է Պողոսյանը:

«Ընդդիմությունը հնարավորություն կունենա քվեարկության դնել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, բայց երբ առաջարկի իր թեկնածուին: Իսկ մյուսների վստահությունը շահելու համար պետք է համոզիչ փաստարկներ ներկայացվեն: Այլ խոսքով, դրված են իշխանափոխության կոնստրուկտիվ հիմքեր»,- նշել է նա: