Պետությունն ամբողջ աշխարհին կներկայացնի Հայաստանի ներդրումային հեռանկարները ու հանրապետության գրավչությունը պոտենցիալ ներդրողների համար։ Այս մասին լրագրողներին սեպտեմբերի 16–ին ԱԺ–ում հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ մեկնաբանելով 2016 թ. սեպտեմբերին Նյու յորքում ծրագրվող «Հայաստան» ներդրումային համաժողովը։

Մինչ այդ ներդրողների համար շնորհանդեսներ կանցնեն աշխարհի առաջատար բիզնես կենտրոններում ՝ Դուբայում, Շանհայում, Բուենոս Այրեսում, Լոնդոնում, Մոսկվայում։ «Ծրագրի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումները, ներկայացնել երկրի մրցունակ առավելությունները ու այն պոտենցիալ բնագավառները, որտեղ արտասահմանցի ներդրողների համար ձեռնտու կլինի ներդրումներ անել»,– նշել է նա։