Նոր Սահմանադրությամբ Հայաստանը մեկ մարդու կուսակցություն չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

1991թ.-ից հանրապետությունում հայտնվեցին եւ մինչ օրս մնում են կուսակցություններ, որտեղ ամեն բան սկսվում է մեկ մարդուց եւ նրանով էլ ավարտվում։ Պատճառն այն է, որ կուսակցությունների նպատակը նախագահական ընտրություններում հաղթելն է։ «Իսկ եթե գլխավոր դերը անցնի խորհրդարանին, ապա կուսակցությունները շահագրգռված կլինեն թիմային ղեկավարության եւ ներկուսակցական ժողովրդավարության մշակույթ զարգացնելու հարցում»,- հույս է հայտնել Պողոսյանը։