«Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի խնդրին պետք է լուծում տա սեփականատերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Խնդրով զբաղվում է Լոռու մարզպետարանը: Սա սեփական ձեռնարկություն է, եւ խնդիրը պետք է լուծի սեփականատերը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ քիմպրոմցիները պահանջում են մարել 8 ամսվա ընթացքում կուտակված աշխատավարձերի պարտքերը: Նրանք բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել Վանաձորի քաղաքապետարանի առջեւ, սակայն դեռեւս խնդրին լուծում չի տրվել: