Դեռ  2013թ-ին երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնելու համար տրամադրեց 100 հազար դոլար:

Սիրիահայերին աջակցելու նրա ծրագիրն այսօր շարունակում են որդիները՝  Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Նրանք հանդիպել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ  Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ եւ անձամբ տեղեկացել Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:

Վարդանյաններն առաջարկել են իրենց աջակցությունը: 100 հազար դոլար՝ այս անգամ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար: