Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում սոցապնախարարը նշեց, որ այս կերպ ապահովում ենք կառավարման համակարգի արդյունավետությունը:
«Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն էլ դրական կազդի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:




























