Հնդկաստանի երկու քաղաքացիների, որոնք աշխատում էին Լիբիայում, առեւանգել են Սիրտ քաղաքում:
Պրավաշ Ռանջան Սամալ եւ Ռամամուրտի Կոսանամ անունով հնդիկները ծագումով Օդիշա եւ Անդհրա-Պրադեշ նահանգներից են: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, թե Տրիպոլիի դեսպանատունը ստուգում է տեղեկատվությունը եւ կապ է պահում տեղական ծառայությունների հետ՝ պատանդներին գտնելու եւ ազատելու համար: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























