Սեպտեմբերի 15-ին Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել 34-ամյա Իրինա Ա.-ի դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 19-ամյա Արա Հ.-ն:

Կատարվում է քննություն: