ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Hill-ը:
Քալիֆորնիայում դեբատների ժամանակ 62-ամյա Բուշը, որը հավակնում է դառնալ հանրապետականների թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, հայտարարել է. «Այո, 40 տարի առաջ ես մարիխուանա եմ ծխել, եւ ես խոստովանում եմ դա: Վստահ եմ, որ ես միակը չեմ, բայց քչերին է հաճելի նման խոստովանություն անել 25 մլն մարդկանց առջեւ: Մայրիկիս հաստատ այս խոսքերը դուր չեն գա»:
Ավելի ուշ Բուշը Twitter-ում շատ կարճ ներողություն է խնդրել մորից:




























