Մոլդովայում «Արժանապատվություն եւ ճշմարտություն» քաղաքացիական շարժման ակտիվիստները դերասան Միխայ Վոլոնտիրի հուղարկավորության արարողության կապակցությամբ չեղյալ են հայտարարել բողոքի ակցիաները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք սգում ենք եւ նստացույց չենք կազմակերպելու։ Վոլոնտիրի մահը մեծ կորուստ է ողջ Մոլդովայի համար»,- ասել է շարժման առաջնորդներից Կիրիլ Մոցպանը։
ԽՍՀՄ ժողովրդական դերասան Միխայ Վոլոնտիրը վախճանվել է 82 տարեկան հասակում։




























