ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի կարգավիճակն կարիք կլինի հստակեցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հարցերի փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Մենք արդեն խորհրդակցել ենք Հանրային խորհրդի անդամների հետ եւ եկել եզրակացության, որ Խորհրդի սահմանումն արժե փոխել, որպեսզի այն ավելի լավ արտացոլի նրա՝ իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ կապող օղակ լինելու գործառույթը: Ինչպես նախկինում, Հանրային խորհուրդը կունենա խորհրդատվական դեր»,-ասել է Պողոսյանը:




























