Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը թունավորած 35-ամյա Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է եւ դստեր հետ ապրում է հայրական տանը: Այս մասին NEWS.am-ին պատմեցին հարեւանները:

Նրանց խոսքով՝ Շուշանիկը քիմիայի ուսուցչուհի է, մի քանի տարի դասավանդել է տարբեր դպրոցներում:

Նա արդեն 2 տարի է, ինչ ամուսնալուծված է. ամուսինը ապրում է Մասիս քաղաքում, սակայն, հարեւանների խոսքով, նրանք միմյանց հետ չեն շփվում:

Կնոջ արարքը հարեւաններին զարմացրել է, քանի որ նա ապահովված ընտանիքում է ապրում եւ այնպիսի խնդիրներ չի ունեցել, որոնք, ըստ հարեւանների, կարող էին նման արարքի պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Մայրն ու դուստրը այժմ գտնվում են Մասիսի ԲԿ-ում:

Ինքնասպանության փորձ կատարելու առնչությամբ քրեական գործ է հարուցվել: