Այն պահանջներից շատերը, որոնց մասին ընդդիմությունը երկար տարիներ խոսում էր, արտահայտված է սահմանադրական բարեփոխումներում։ Սակայն ընդդիմությունը, չգիտես ինչու, դեմ է։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ես խորհրդարանում եմ 2007թ.-ից, իմ ավագ գործընկերներն՝ ավելի երկար, եւ այդ ամբողջ ընթացքում ընդդիմությունը պահանջում է. «Չեղյա՛լ հայտարարեք մեծամասնական ընտրությունները եւ 100-տոկոսանոց համամասնական համակա՛րգ սահմանեք, հակառակ դեպքում իշխանությունը 41 ավել մանդատ է ունենում»։ «Իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռությո՛ւն սահմանեք, որպեսզի մեկը չգերիշխի մյուսի նկատմամբ»։ «Ընդլայնե՛ք խորհրդարանական ընդդիմության իրավունքները»։
Չէ՞ որ դուք ասում էիք։ Եվ այդ ամենը կա ներկայիս նախագծում։ Այդ դեպքում ինչու՞ եք դուք դեմ»,- ասել է Շարմազանովը։





























