Սեպտեմբերի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարել է «Հեռախոսային բանկինգ» ծառայության ներդրման մասին:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բանկի կողմից ներդրված նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռելու ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առանց բանկ այցելելու հնարավորինս սեղմ ժամկետներում ժամանակակից ամենահարմար տարբերակներով իրականացնել բազմաբնույթ գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:
Phone Banking ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջեւ, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձեւակերպում եւ դադարեցում, ձեւակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:
Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: «Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար պետք է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ կնքելով ծառայության մատուցման պայմանագիրը:
Բացի այդ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարել է ACBA Mobile բջջային հավելվածի թողարկման մասին:
Բանկն այսուհետ առաջարկելու է իր հաճախորդներին ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ բջջային IOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ կամ պլանշետներ (smartphone, tablet):
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են` կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջեւ, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, բանկ ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ Ձեր պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:
ACBA Mobile բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում բոլորին՝ անկախ նրանից աձը հանդիսանում է բանկի հաճախորդ, թե ոչ, տեսնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի՝ իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների եւ մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա, ինչպես նաեւ հետեւել Բանկի կողմից սահմանված փոխարժեքի կուրսերին:
ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը, եւ դիմելով Բանկի՝ Ձեզ սպասարկող մասնաճյուղ, իրականացնել ակտիվացման գործողությունները:
Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ «Հեռախոսային բանկինգ» (Phone Banking) եւ ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար դիմող բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի անվճար:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























