Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները ասիական երկրներից եկած 1028 ուխտագնացների շտապ տարհանել են Մեքքայի հյուրանոցից, որտեղ հրդեհ էր սկսվել: Այս մասին սաուդյան «Ալյ Ախբարիա» հեռուստաալիքին հայտնել է հաջի ժամանակաշրջանում անվտանգության համար պատասխանատու քաղաքացիական պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբդալա ալ Խարիսին:
Նա պատմել է, որ Մեքքայի հյուրանոցներից մեկում հրդեհի բռնկման մասին տագնապը աշխատակիցները ստացել են հինգշաբթի առավոտյան: «Հրդեհի վայր է մեկնել փրկարարների վեց թիմ, որոնց հաջողվել է շատ արագ տարհանել հյուրանոցում գտնվողներին»,-շեշտել է ալ -Խարիսին, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Հայտնում են երկու տուժածների մասին, նրանց օգնություն են ցուցաբերել փրկարարները:
Ալյ Խարիսիի խոսքով, հրդեհը սկսվել էր 11 հարկանոց շենքի ութերորդ հարկում:




























