ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության արդեն նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանին փոխարինողը դեռ որոշված է:

NEWS.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:

Ըստ մամուլի շրջանառումների՝ Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու է կամ Լեւոն Մարտիրոսյանը, կամ Կարեն Բեքարյանը:

Լեւոն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նման ցանկություն չունի:

«Եթե որոշվի, որ ես պիտի փոխարինեմ, մեծ հաճույքով կհամաձայնվեմ: Հակառակ դեպքում խնդիր չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին նշանակվել է արդարադատության նախարար: