Երաժիշտ Անդրեյ Դանիլկոն, ով ավելի շատ հայտնի է Վերկա Սերդյուչկա բեմական կեղծանունով, անցել է «Եվրատեսիլ-2011»-ի ուկրաինական ընտրական փուլի եզրափակիչ:

Օգոստոսի 24-ին Ուկրաինայում ավարտվել է «Եվրատեսիլ-2011»-ի ազգային ընտրական փուլը: Ուկրաինան ներկայացնելու համար պայքարում էին 35 կատարողներ:

Առաջին տեղը բաժին է հասել երգչուհի Ջամալային, երկրորդում՝ Վերկա Սերդյուչկան է, երրորդում՝ «Զակլյոպկի» խումբը: Հինգերորդ տեղում Անաստասիա Պրիխոդկոն է, ով 2009թ. ներկայացնում էր Ռուսաստանը: