Վաշինգթոնը ԱՄՆ քաղաքացիների համար մեղմել է Կուբա այցելությունների եւ տեղի ձեռներեցների հետ համագործակցության վրա դրված արգելքը։

Մասնավորապես ամերիկյան ընկերություններին թույլ են տվել Կուբայում բացել իրենց դուստր ձեռնարկությունները եւ տեղի ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ բացել։

Բացի այդ, սպասվում է, որ մինչեւ տարվա վերջ երկրների միջեւ կվերականգնվի ուղիղ փոստային կապը եւ կանոնավոր ավիաչվերթները, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել էր Վաշինգթոնում Կուբայի դեսպանի հավատարմագրերը։ Դիվանագետը ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո դարձավ ԱՄՆ-ում Կուբայի առաջին դեսպանը։