Մոսկվայի դատարանը կարգադրել է մինչեւ նոյեմբերի 11-ը կալանավորել «Կուզյայի աստված» աղանդի առաջնորդի գաղափարակից Նադեժդա Ռոզանովային, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրան մեղադրում են խարդախության մեջ։ «Քննիչի միջնորդագիրը բավարարել եւ Ռոզանովայի նկատմամբ որպես խափանման միջոց ընդունել կալանքը մինչեւ նոյեմբերի 11-ը»,- հայտարարել է դատավորը։
Իսկ «Կուզյա աստծուն» կալանավորել էին անցյալ ուրբաթ։ Նրան նույնպես մեղադրում են խարդախության մեջ։




























