«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում մեկնաբանել այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացած վարչության նիստը:

«Ինչ որ պետք է մամուլի խոսնակն արդեն հայտարարել է, ես որեւէ մեկնաբանություն չեմ անելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հայտնեց նաեւ, որ վարչության նիստին չի մասնակցել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի դեպ, նա հանրապետությունում է:

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից հարաժարվելու մասին: