Սահմանադրական բարեփոխումների նախագիծը խորհրդարանական կառուցվածքի փոխարեն առաջարկում է իշխանությունը հնարավորինս կենտրոնացնել վարչապետի ձեռքում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը։
Նա նշեց, որ նախագահի լիազորությունները շատ են կրճատված, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ «Ես ինքս նախագահի ոչ մի լիազորություն չեմ տեսնում, որը նրան թույլ կտա հետեւել Սահմանադրության պահպանմանը, ինչի համար նա ֆորմալ առումով մանդատ է ստանում։
Իսկ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ ի տարբերություն Եվրոպայի այլ խորհրդարանական հանրապետությունների, նախագահի լիազորությունները կտրուկ պակասել են։ Արդյունքում մենք կստանանք ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում։ Ամեն բան կորոշի մեկ մարդ, իսկ դա սխալ է»,- ասաց Մարգարյանը։
Այդուհանդերձ նա նշեց, որ չի կարելի հավանություն չտալ ընդդիմության լիազորություններին, թեեւ դրանք նույնպես պետք է ընդլայնվեն։ Արտահերթ նիստ հրավիրելու համար ընդդիմությունը պետք է հավաքի ոչ թե մեկ քառորդը, այլ պատգամավորների ձայների 1/5-ը։





























