Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ Ղազախստանի վերջին համաձայնությունն իրական խնդիրներ է ստեղծել ԵՏՄ-ի համար։ Այս մասին Ռուսաստանի եւ Բելառուսի շրջանների երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ Ղազախստանի վերջին համաձայնությունը եւ այն մաքսատուրքերը, որոնց շուրջ նրանք համաձայնության են եկել, իրական խնդիրներ են ստեղծել մեր միասնական տնտեսական միության համար։ Մենք ստիպված ենք հարմարվել նրան, ինչ իրար գլխի են լցրել Ղազախստանն ու ԱՀԿ-ն, իսկ դա հեշտ չի լինի։
Այնտեղ տուրքերը այնպես են նվազեցրել, որ ապրանքը կարող է լցվել ռուսական եւ բելառուսական շուկա։ Մենք վերլուծել ենք, եւ ստացվում է, որ գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները հարվածի տակ են հայտնվում»,- ասել է Լուկաշենկոն։




























