ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով ռազմական բանակցությունները կկայանան մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

«Նախագահը հույս ունի, որ զինվորականների միջեւ բանակցությունները կարեւոր քայլ կդառնան, եւ որ դրանք կկայանան մոտ ժամանակներս՝ օգնելով մեզ հասկանալ Սիրիայում մեզ համար հասանելի հնարավորությունները եւ քայլերը»,- ասել է Քերրին։