Թուրքիան եւ Ռուսաստանը, չնայա սիրիական ճգնաժամի վերաբերյալ մոտեցումների տարբերություններին, կարող են համագործակցել դրա կարգավորման հարցում՝ Սիրիայի տարածքային ամբողջականության եւ կայունության ապահովման հիման վրա, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
«Մենք Լավրովի հետ սիրիական ճգնաժամի քննարկման ժամանակ մի կողմ ենք թողել մեր տարաձայնությունները եւ եկել ընդհանուր հայտարարի, որ անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայի, միասնականության, տարածքային ամբողջականության եւ կայունության պահպանման համար: Հուսով ենք, որ Ռուսաստանը կգործի մեզ հետ համատեղ՝ ելնելով այդ սկզբունքներից»,- նշել է Սինիրլիօղլուն՝ Anadolu գործակալության հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի հետ հանդիպումը:
Նա նշել է, թե տարաձայնությունների հիմքում Սիրիայի նախագահ բաշար Ասադի նկատմամբ վերաբերմունքն է: Ըստ Թուրքիայի՝ նա չի կարող իր երկրում խաղաղություն եւ կայունություն բերել, Ռուսաստանը կարծում է, թե Ասադի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը:




























