ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորանք է ուղարկել Հայաստանի  անկախության օրվա առթիվ՝ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից:

«Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ամուր են, քան երբեւէ, ինչի մասին վկայում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը: Մենք երախտապարտ ենք հայ զինծառայողների ինքնազոհության եւ խիզախության համար, որոնք ծառայում են միջազգային խաղաղարար առաքելություններում, նշում ենք մեր երկու ժողովուրդների մշակույթները հարստացրած հայերի բազում ձեռքբերումները»,- ասվում է ուղերձում:

Միացյալ Նահանգները գործընկեր եւ բարեկամ է եւ լիովին աջակցում է Հայաստանի անվտանգությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը:

Նշենք, որ Հայաստանն անկախության տոնը նշում է սեպտեմբերի 21-ին: