ԱՄՆ-ը սկսել է «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրների դուրսբերումը Թուրքիայից, հաղորդում է BGN News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հաղորդվում է, որ ռազմական մեքենաները ուղեւորվում են Հաթայ նահանգ՝ ամերիկյան նավերի վրա բարձելու համար:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների զենիթահրթիռային համակարգերի վեց մարտկոց՝ երկուական ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից, տեղակայված էին թուրքական Ղազիանթեփ նահանգում 2013 թվականից՝ Սիրիայից հնարավոր սպառնալիքները կանխելու համար: Մեկ ամսի առաջ Պենտագոնը հայտնել էր համակարգը Թուրքիայից դուրս բերելու մասին, քանի որ «Փեթրիոթների» մնալու ժամկետը լրացել էր:

Նախօրեին տեղեկություն էր հայտնվել, թե Թուրքիան խնդրում է երկարացնել «Փեթրիոթ» ԶՀՀ-ների տեղակայման ժամկետը: