Թուրքիան ՆԱՏՕ-ի հրամանատարությանը խնդրել է երկրում «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրների տեղակայման ժամկետը երկարացնել  եւս մեկ տարով, հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը:

«Մենք ստացել ենք կառավարության նամակը (Թուրքիայի), որում մեզ խնդրում են մեկ տարով երկարացնել «Փեթրիոթ» ԶՀՀ-ների առաքելության  ժամկետը», - հայտնել է AFP-ի աղբյուրը: Այն հավելել է, որ ՆԱՏՕ-ն, որը պարբերաբար գնահատում է տարածաշրջանի իրավիճակը, կարծում է, որ Թուրքիայի համար Սիրիայից եկող սպառնալիքները շարունակում են լուրջ բնույթ կրել, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Անկարան 2012թ. նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումից պաշտպանվելու համար իրեն Փեթրիոթ» ԶՀՀ-ներ տրամադրելու խնդրանքով:

ՆԱՏՕ-ի խորհուրդը դեկտեմբերի 4-ին Թուրքիայում 1 տարի ժամկետով ԶՀՀ-ների տեղակայման որոշում էր կայացրել: Իրենց ԶՀՀ-ները համաձայնել էին տրամադրել ԱՄՆ-ն, Նիդեռլանդները եւ Գերմանիան: