Սահմանադրական բարեփոխումներից հետո պետության ոչ մի ղեկավար չի ունենալու այն լիազորությունները, որոնք այժմ ունի Հայաստանի նախագահը: Այդ մասին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը:

Այժմ կառավարությունը զսպված է իր որոշումներում նախագահի ինստիտուտով, իսկ վարչապետը չունի նույնիսկ 50 տոկոսանոց վետոյի իրավունք: Արդյունքում հանրությունը հասկանում է, որ պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերը լուծում է նախագահը, իսկ սոցիալ-տնտեսական խնդիրների ժամանակ բոլոր սլաքներն ուղղվում են կառավարության վրա, մինչդեռ հասկանալի է, որ առանց նախագահի հավանության չեն ընդունվում նաեւ այդ որոշումները, ասել է Մելքումյանը:

«բարեփոխումները կփակենք լիազորությունների նման կենտրոնացման ճանապարհը: Նոր վարչապետը չի կարող նորկայիս նախագահի պես ուղղակի հանձնարարություններ տալ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ վճռաբեկ դատարանի նախագահին: Չի կարող, օրենքով: բայց մենք ապրում ենք իրական աշխարհում, ուստի մտավախությունը մնում է: Այսպես, թե այնպես իդեալական փաստաթղթեր չեն լինում»,- նկատել է Մելքումյանը: