Հայաստանի խորհրդարանը Սահմանադրության բարեփոխումների շուրջ քվեարկությունը կանցկացնի հոկտեմբերի 5-8-ին: ԱԺ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ քվեարկությունը նշանակված է հաջորդ քառօրյայի առաջին օրը (հոկտեմբերի 5-8-ը - խմբ.):
Մինչ այդ, տեղի կունենան հանձնաժողովների նիստերը, որոնց ընթացքում պատգամավորները կրկին կկարողանան ներկայացնել իրենց առաջարկությունները:
Հիշեցնենք, որ Սահմանադրության բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներն ավարտվեցին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում:




























