ՆԱՏՕ-ի ուժերը հսկայական ռեսուրսներ ունեն եւ ի վիճակի են արդյունավետ պաշտպանել Բալթյան տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի բարձրագույն հրամանատարության փոխհրամանատար գեներալ Ադրիան Բրեդշոուն, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Delfi-ն։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում առկա տեղեկություններն այն մասին, որ տարածաշրջանում զրահատեխնիկայի տեղաշարժի հետ կապված կարող են բարդություններ առաջանալ՝ նա ընդգծեց, որ նման խնդիրների առջեւ կկանգնի նաեւ ագրեսորը։
«Պաշտպանվող կողմը ջանում է օգտագործել այն առավելությունը, որը տալիս է դա։ Այն ամենը, ինչը սահմանափակում է զրահատեխնիկայի տեղաշարժը, դրական առավելություն է»,- ասել է բրիտանացի գեներալը։




























