«Հանրային փրկության ճակատը» այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հրապարակել է ընդհանուր հռչակագրի վերջնական, համաձայնեցված տեքստը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ազգային ինքնորոշում միավորումը» Հիմնադիր խորհրդարանը եւ Հայաստանի քաղաքագետների միությունը, «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցությունները, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը ստորագրելով հռչակագիրը ազդարարեցին  հասարակական-քաղաքական ուժերը միավորող համագործակցության ստեղծման մասին:

«Հռչակում ենք քաղաքացիական նախաձեռնություններին, ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերին միավորող համագործակցության ստեղծումը, որը ձեռնամուխ է լինում ժողովրդի մոբիլիզացմամբ, սահմանադրությանը համապատասխանող, մասնավորապես քաղաքացիական անհնազանդության քայլերով նոր սահմանադրության ընդունման գործընթացի կասեցմանը»,-ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյաը:

Համագործակցման վերջնական անվանումը կհայտարարվի մինչեւ սեպտեմբերի 21-ը: